ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մոր և դստեր մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Մասնավորապես, 2022 թ. հունվարի 11-ին՝ ժամը 15:50-ին, ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Մասիս քաղաքի Մասիս կայարան Շիրակի փողոցի շենքերից մեկի բնակարանում գազի արտահոսքից երեխա է մահացել:
Նախնական տվյալներով՝ տղամարդը, աշխատանքից տուն վերադառնալով, հիշյալ հասցեում գտնվող իր տան լոգարանում հայտնաբերել է 1975 թ. ծնված կնոջ և 1995 թ. ծնված դստեր դիերը:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: