Ս.թ. հունվարի 12-ին դեսպան Արեգ Հովհաննիսյանը հանդիպել է Expo 2025 Osaka ցուցահանդեսի կազմակերպչական հարցերի համար պատասխանատու Japan Association for the 2025 World Exposition կազմակերպության միջազգային հարաբերությունների վարչության արտակարգ գործադիր տնօրեն (Executive Director Extraordinary) Մինորու Ֆուջիցուկայի հետ:
Հանդիպմանը քննարկվել են Expo 2025 Osaka ցուցահանդեսին ՀՀ մասնակցության վերաբերյալ կազմակերպչական հարցեր: