Համաշխարհային բանկի Գլոբալ տնտեսական հեռանկարներ (GEP) հունվարյան զեկույցի համաձայն՝ 2022-ին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 4.8%, իսկ 2023-ին՝ 5.4%: Ըստ զեկույցի՝ «աճը կարագանա 2023-ին, քանի որ հուսալի մասնավոր սպառումը և կայուն ներդրումային միջավայրը կաջակցեն ներքին պահանջարկին և կփոխհատուցեն շարունակվող հարկաբյուջետային կոնսոլիդացիայի ձգձգումը»:
«Կանխատեսումը պայմանավորված է աշխարհաքաղաքական լարվածության թուլացման և պատվաստումների առաջընթացով, ինչպես նաև սպառողների և բիզնեսի վստահության բարելավմամբ: Հեռանկարի վրա ազդում են կառուցվածքային խնդիրները և իրականացվող բարեփոխումների դանդաղումը»,- նշված է զեկույցում: