ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Իոաննիս Կասուլիդիսին շնորհավորել է Կիպրոսի ԱԳ նախարար նշանակվելու առիթով:
«Անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի լավ բարեկամ Իոաննիս Կասուլիդիսին՝ Կիպրոսի արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Անհամբեր սպասում եմ մեր արդյունավետ համագործակցությանը՝ ի շահ Հայաստանի և Կիպրոսի բարեկամ ժողովուրդների», - գրել է ՀՀ արտգործնախարարը Թվիթերի իր պաշտոնական միկրոբլոգում:
Իոաննիս Կասուլիդիսը Կիպրոսի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրել է նաև 1997-2003 և 2013-2018 թթ.: