«ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի դուրսբերման կարգը կհաստատի ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհուրդը, որի արտահերթ նիստը տեղի կունենա հունվարի 13-ին՝ տեսակոնֆերանսի ռեժիմով»,- հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զանեյտդինովը՝ հաղորդում է Interfax-ը։
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Նուր-Սուլթանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը հայտարարել է հանրապետությունում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ավարտի մասին։
Զանեյտդինովի խոսքով՝ ՀԱՊԿ խաղաղապահները Ղազախստանը կլքեն 10 օրվա ընթացքում, նրանց դուրսբերումը կսկսվի հունվարի 13-ին։
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ Ղազախստանի նախագահ Տոկաևը չեղարկել է արտակարգ դրությունը Արևմտյան Ղազախստանի, Հյուսիսային Ղազախստանի և Պավլոդարի մարզերում: