ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին տեղեկացրել է այդ երկրից խաղաղապահ զորակազմի դուրսբերման մեկնարկի մասին՝ հայտնում է Ղազախստանի նախագահի կայքը։
Ավելի վաղ Տոկաևը հայտնել էր, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի դուրսբերումը նախատեսված է հինգշաբթի՝ հունվարի 13-ին։
«Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ՀԱՊԿ դաշնակիցներին՝ Ղազախստանին ժամանակին ցույց տված աջակցության և օգնության համար հարձակումների պայմաններում»,- ասվում է հաղորդագրությունում։
Հինգշաբթի նախատեսվում է ՀԱՊԿ-ի ռազմական գերատեսչությունների ղեկավարների խորհրդի արտահերթ նիստ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։