Ալմաթիում հայկական խաղաղապահ ստորաբաժանման հիմնական խնդիրներից է՝ կանխել ահաբեկիչների կողմից տեղի ջրատարի թունավորումը։ Այդ մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է հանրապետության խաղաղապահ զորամասի հրամանատար, մայոր Հայրապետ Մկրտչյանը՝ գրում է ТАСС-ը։
Զինվորականի խոսքով՝ ջրառը ռազմավարական նշանակության օբյեկտ է, և առկա էր դրա աղտոտման տեսական վտանգը։
Հայաստանի խաղաղապահներն Ալմաթիում պաշտպանում են ոչ միայն «Բարեկամություն» ջրառը, այլև ապահովում են հացաբուլկեղենի ամենամեծ արտադրություններից մեկի անվտանգությունը։
ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները։ Այս պահին ռուսական ստորաբաժանումների հիմնական խնդիրն Ալմաթիի շրջանում հիմնական ռազմավարական օբյեկտների պաշտպանությունն է։