Ֆիզիոլոգիայի ինստիտուտում անալգինին, դիկլոֆենակին ու այլ հայտնի ցավազրկող դեղամիջոցներին այլընտրանք են առաջարկում: Ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի զտման, ստանդարտացման և սերտիֆիկացման լաբորատորիայում պետական դրամաշնորհով նոր դեղանյութ են ստացել:
Արմեն Ոսկանյան (ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի զտման լաբորատորիայի վարիչ) - Զուգակցելով որպես ցավազրկող կոմպոնենտներ, մեկը իբրև օձի թույն, մյուսը՝ իբրև եթերայուղ, սրանք զուգակցելով՝ ստանում ենք մի պատրաստուկ, որն ունի բարձր արտահայտված հակացավային հատկություն:
Ցավազրկող դեղապատրաստուկը գյուրզայի կամ կոբրայի թույնից ու խնկածաղկի եթերայուղից են ստացել: Եթե հայտնի ցավազրկողները բացասական են ազդում աղեստամոքսային տրակտի կամ սրտի աշխատանքի վրա, ապա այս դեպքում դեղանյութը բացարձակ անվտանգ է՝ անմիջապես ներվաթելիկների վրա է ազդում ու ցավը շուտ մեղմացնում: Ստացած նյութը մկների վրա են փորձարկել:
Լիլյա Պարսեղյան (ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի զտման, ստանդարտացման և սերտիֆիկացման լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող) - Կանտրոլ փորձ ենք անում, կենդանին տեղադրվում է 55 աստիճան տաքացված թիթեղի վրա և սպասում ենք մինչև գրանցվի առաջին ցավային վարքագիծը: Դա կարող է լինել թաթիկի կծել, լիզել, կամ ցատկ:
Ցավային վարքագծից հետո, որպեսզի հյուսվածքները չվնասվեն, կենդանուն անմիջապես հեռացնում են: Ստուգիչ փորձից հետո, մեկ ուրիշին ցավ են ներարկում, սպասում 15 րոպե ու փորձը կրկնում: Եթե կենդանին տաքությանը երկար է դիմանում, ապա դեղանյութն ազդել է: Փորձերի արդյունքներից գոհ են:
Լիլյա Պարսեղյան - Մինչև 78 երբեմն 85 տոկոս ցավազրկում ենք ստացել, մեր նկատակն է լուծիչների հարցը լուծել, որ կողմնակի ազդեցությունների սպեկտրը նվազեցնենք: Դրա համար իրականացնելու ենք մաշկային գրգռվածության թեստ, որ հասկանանք՝ ալերգիկ ռեակցիաներ չե՞ն առաջանա:
Հետազոտական թիմում կենսաֆիզիկոս, ֆիզիոլոգ, բիոքիմիկոս ու ֆարմակոգնոզիայի մասնագետ է ներառված: Ամեն մեկն իր մասով բավական լավ արդյունք է արձանագրել: Որպեսզի դեղանյութը միջազգային չափորոշիչներին համապատասխանի, նաև նոր սարքավորումներ են գնել, մի մասն էլ ճանապարհին է: Սրանով խնկածաղկի առավել մաքուր եթերայուղ կստանան:
Արմեն Ոսկանյան - Ինչով է հետաքրքիր այս նյութը. որ երկուսի հումքն էլ հայկական է, մեզ պետք չէ որևէ բան ներմուծել. խնկածախկից ստանանք երեթերայուղը, նաև գյուրզայի թույնը, և քանի որ նրանց ծախսը քիչ է, ապա տոկոսային հարաբերությամբ քիչ քանակներ ծապսելով՝ մեծ քանակներով արտադրել դրանք:
Բոլոր հարցերը հստակեցնելուց հետո դեղի արտադրության ճանապարհներ կփնտրեն: Նախատեսում են դեղապատրաստուքը շուկա հանել միջմկանային ներարկման ու քսուքի տեսքով: