Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարության նոր կազմի մասին հրամանագիր է ստորագրել, հայտնել են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից:
Իրենց պաշտոնները պահպանել են փոխվարչապետները, արտաքի գործերի, պաշտպանության, ներքին գործերի, գյուղատնտեսության, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության հարցերի, ֆինանսների, արտակարգ իրավիճակների, թվային զարգացման, նորարարության և օդատիեզերական արդյունաբերության, բնապահպանության նախարարները:
Նորանշանակ նախարարների թվում են ազգային տնտեսության նախարար Ալիբեկ Կուանտիրովը, էներգետիկայի նախարար Բոլատ Ակչուլակովը:
Կառավարության նոր անդամների թվում են նաև առողջապահության, տեղեկատվության և հանրային զարգացման, արդարադատության, արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման, մշակույթի և սպորտի, առևտրի և ինտեգրման նախարարները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղազախստանի նոր վարչապետ է նշանակվել Ալիխան Սմաիլովը: