Երևանի նախկին քաղաքապետ, Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանի, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի ու ևս 7 անձի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է, գործն ուղարկվել դատարան:
Տեղեկությունը «Լուրերին» հաստատել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նրանք մեղադրվում են մի քանի դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Մոտ մեկ տարի քննված քրեական գործն առնչվում է ուսումնական հաստատությունների հողամասերի ապօրինի օտարմանը:
Մարգարյանի նկատմամբ, հիշեցնենք, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, Արման Սահակյանի նկատմամբ՝ 5 մլն դրամ գրավը:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան