Հունվարի 11-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5486 նոր դեպք, գրում է jnews.ge-ն:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 2893 մարդ, մահացել է 46 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 968313 դեպք, որոնցից 916421 մարդ ապաքինվել է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 14264:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 57546 հետազոտություն, այդ թվում 39284-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 18262-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 9.53% է, վերջին 14 օրվանը՝ 8.1%, վերջին 7 օրվանը՝ 9.63%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 565 599 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 10881 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 69 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4431 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1801 անձ: