Շիրակի մարզում Քովիդի դեպքերը դեռ անցած տարվա նոյեմբերից նվազում են։ Ստացիոնար ծառայությունները փակվել են։ Ամբուլատոր բուժում է ստանում մոտ չորս տասնյակ վարակակիր։ Պացիենտներին, որոնց մոտ հիվադությունը ծանր ընթացքով է, ուղեգրում են Երևան։ Որպեսզի վիրուսը շարունակի մնալ վերահսկելի, պետք է պատվաստվել՝ հիշեցնում է Շիրակի մարզի առողջապահության վարչության պատասխանատուն։
Լեյլի Ասլանյան, Շիրակի մարզի առողջապահության բաժնի պատասխանատու - 18 բարձր 40 տոկոսն ստացել է առաջին դեղաչափը, դա ցածր թիվ է: Որպեսզի կոլեկտիվ իմունիտետ ունենանք, նոր ալիք չունենանք, կարևոր է, որ մեր ազգաբնակչությունն ակտիվորեն պատվաստվի։
Ըստ Ասլանյանի՝ հունվարի 22-ից ուժի մեջ մտնող Առողջապահության նախարարության որոշումը՝ հանրային վայրեր մուտքը թույլատրել միայն ՊՇՌ թեստի բացասական պատասխանով կամ պատվաստման հավաստագրով, կօժանդակի բարձրացնել հանրային իմունիտետը և կանխել հնարավոր նոր ալիքը։
Մարզում տարածված են սեզոնային վարակները, որոնք դարձյալ ծանր ընթացքով են։ Խոցելի են հիմնականում երեխաները։ Տոնական օրերը կարճ էին, բայց, միևնույն է, շփումները նպաստեցին վիրուսների տարածմանը: Դպրոցներում դասերի սկսմանը զուգահեռ՝ գրիպն ավելի լայն տարածում կունենա՝ նշում է մասնագետը։
Անահիտ Սանթրոսյան, պոլիկլինիկայի մանկական բուժսպասարկաման պատասխանատու - Հուրախություն մեզ, ունենք գրիպի պատվաստանյութ: Բնակիչները տեղեկացված են, ակտիվորեն դիմում են պոլիկլինիկա:
Նախկինում սեզոնային գրիպի ժամանակ չէին դիմում բժշկի, Քովիդից հետո փոխվել են մոտեցումերը։ Շատ շուտ են դիմում և ավելի վերահսկելի են վիրուսները․ ծանր ընթացքով հիվանդներ չկան։