ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հյուսիսային Կորեայից նոր հրթիռի արձակման մասին հաղորդագրությունների կապակցությամբ խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ հարցումներ չի ստացել: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի ԱԽ նախագահ, կազմակերպությունում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ Մոնա Յուլը:
«Խոր մտահոգություն է առաջացնում, որ ԿԺԴՀ-ն շարունակում է հրթիռների արձակումները: Մենք պետք է պարզենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել, բայց մենք շատ անհանգստացած ենք իրադարձությունների նման զարգացմամբ»,- ասել է Յուլը:
Հարավային Կորեայի ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեի տվյալներով՝ հունվարի 11-ին՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին, ԿԺԴՀ-ից Ճապոնական ծովի ուղղությամբ արձակվել է բալիստիկ հրթիռ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արևմտյան երկրների հարցման համաձայն՝ հունվարի 10-ին քննարկել էր հունվարի 5-ին Փհենյանի կողմից հիպերձայնային հրթիռի փորձարկումների անցկացման հետ կապված իրադրությունը: