Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական խաղաղապահ ուժերը Ղազախստանում իրենց առաքելությունը կավարտեն այնտեղ իրադրության լիակատար կայունացումից հետո: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Հավաքական խաղաղապահ ուժերի կողմից խնդիրների կատարումը կիրականացվի մինչև Ղազախստանի Հանրապետությունում իրադրության լիակատար կայունացումը, բնականաբար՝ այդ երկրի ղեկավարության որոշմամբ»,- նշել է Շոյգուն:
Նրա խոսքով՝ ներկայում ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերը Ղազախստանի տարածքում կատարում են ռազմական, պետական և սոցիալապես կարևոր օբյեկտների պահպանության խնդիրները: