Չինաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով՝ Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները կայցելեն Չինաստան` հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը: Նրա խոսքով՝ Վան Ին Չավուշօղլուի հետ կարծիքներ կփոխանակի երկկողմ օրակարգի վերաբերյալ, ինչպես նաև կքննարկի ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցեր: Իրանի ԱԳ նախարարի առաջիկա այցի հետ կապված՝ Վան Վենբինը նշել է, որ Պեկինն ու Թեհրանն աջակցում են ավանդական բարեկամությանը: Երկու երկրների հարաբերությունները վերջին տարիներին ակտիվորեն զարգանում են:
*****
Իրանի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ հարևան երկրների համար ճանապարհորդական սահմանափակումները հանվել են: Նա հավելել է, որ այժմ հարևան երկրներից մարդիկ կարողանան մուտք գործել Իրան՝ ունենալով բացասական ՊՇՌ թեստի բացասական արդյունք և պատվաստանյութի երկու չափաբաժնի ներարկում:
*****
Առաջիկա 6-8 շաբաթվա ընթացքում Եվրոպայի բնակչության ավելի քան 50 %-ը վարակվելու է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով՝ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Հանս Կլյուգեն: Նրա խոսքով՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 53 երկրից 50-ում գրանցվել են «Օմիկրոնով» վարակման դեպքեր։ Կլյուգեն ավելացրել է, որ COVID-19-ի այս տարբերակը արագորեն գերիշխող է դառնում Արևմտյան Եվրոպայում և այժմ տարածվում Բալկաններում։
*****
Դեղամիջոցների վերահսկման եվրոպական գործակալությունը դրական եզրակացություն է տվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների գործընթացի վերաբերյալ՝ հայտարարել է Գամալեայի անվան գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրենը: Դենիս Լոգունովը նշել է, որ այժմ կենտրոնը գտնվում է Դեղամիջոցների վերահսկման եվրոպական գործակալության հետ արտադրական չափանիշների համապատասխանեցման փուլում: Նա ընդգծել է, որ արտադրական չափանիշները Եվրոպայում, Չինաստանում և Ռուսաստանում պետք է համաձայնեցված լինեն:
*****
Ամերիկացի վիրաբույժներն աշխարհում առաջին անգամ մարդուն փոխպատվաստել են գենետիկորեն ձևափոխված խոզի սիրտ։ Վիրահատությունը տևել է 7 ժամ: 57-ամյա Դեյվիդ Բենեթիի համար այս վիրահատությունն ապրելու միակ շանսն է եղել: Բացառիկ վիրահատությունից առաջ Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնի մասնագետները հատուկ թույլտվություն են ստացել իշխանություններից: Վիրահատությունից մի քանի օր է անցել. մասնագետների խոսքով, եթե արդյունքը հաջողված լինի, ապա այն կդառնա աշխահում հազարավոր մարդկանց կյանքերը փրկելու միջոց: