Հունվարի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 243 նոր դեպք:
Կատարվել է 5906 թեստավորում, առողջացել է 132 մարդ, գրանցվել՝ մահվան 2 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346224 դեպք, որոնցից 333117-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3589 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8006 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1512 է:
Ընդհանուր կատարվել է 2 614055 թեստավորում։