Բերքառատի միջնակարգ դպրոցում այսօր բացվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ասատրյանի (ծնվ. 2000թ.) անվան դասարան։ Միջոցառմանը ներկա են եղել Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սեդա Սողոմոնյանը, մարզպետի օգնական Լիլիթ Նիկոյանը, հերոսի ծնողները, հարազատներն ու համերկրացիները։
Դպրոցի տնօրենության նախաձեռնությամբ կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ, որը հաջորդել է դասարանի անվանակոչման արարողությանը։ Ռազմիկ Պետրոսյանն իր անունից պատվոգիր է հանձնել Գևորգի ծնողներին, երախտագիտություն հայտնել հերոսածին մորը։