Այսօր պաշտոնական մեկնարկ տրվեց Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրին։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
«Ծրագիրն իրականացնում է Համաշխարհային բանկը՝ Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ:
Ծրագրի հիմնական արդյունքներն ուղղված կլինեն՝
մաքսային գործընթացների և տեղեկատվության փոխանակման ավտոմատացմանը.
ԱՏԳ մասնակիցներին մատուցվող ծառայությունների բարելավմանը.
ՊԵԿ վերլուծական կարողությունների զարգացմանը.
սահմանային անցման կետերում գործառույթների վերանայմանը.
մաքսային վարչարարության վերաբերյալ տարեկան հարցումների իրականացմանը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Բադասյանը: