Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի դուրսբերման մասին Ղազախստանի որոշումը հանրապետության իրավասությունն է, Ռուսաստանը չի միջամտի այդ որոշմանը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դա ամբողջությամբ այն երկրի իրավասությունն է, որը դիմել է ՀԱՊԿ-ին նման խնդրանքով։ Դա նրանց վերլուծությունն է, և մենք իրավունք չունենք միջամտել դրան»,- ասել է Կրեմլի խոսնակը: