Ֆրանսիան ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսության անցկացումը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ТАСС-ը։
«Ես դրական եմ համարում այն, որ Մոսկվան և Վաշինգտոնը խոսում են միմյանց հետ»,- ասել է Մակրոնը՝ պատասխանելով ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև Ժնևում հունվարի 10-ին կայացած քննարկումների մասին հարցին:
Ֆրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել Եվրոպայում երկխոսության պահպանմանը՝ լարվածությունը թուլացնելու ուղիներ գտնելու համար: «Մեր նպատակն անվտանգության ընդհանուր ճարտարապետության ստեղծումն է»,- ասել է Մակրոնը: