ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընի հետ, հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից:
Զրուցակիցները համաձայնել են աշխատել Կովկասում իրադրության ապաէսկալացման և կարգավորման ուղղությամբ:
Սալիվանն ու Քալընը քննարկել են գործողությունների համակարգմանն ուղղված ջանքերն ուկրաինական հակամարտության համատեքստում և մտքեր են փոխանակել Ղազախստանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նրանք անդրադարձել են նաև Բոսնիայում և Հերցեգովինայում կայունության և միասնության պահպանման կարևորությանը և Եթովպիայում հակամարտության դադարեցման ջանքերին: