Այսօր 65 տարեկան հասակում Իտալիայում
մահացել է Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Եվրախորհրդարանի նախագահի մահվան կապակցությամբ:
Իտալացի քաղաքական գործիչը Եվրախորհրդարանի պատգամավոր էր ընտրվել 2009 թվականին, իսկ կառույցը նախագահում էր 2019 թվականից:
Դավիդ Սասոլին հայտնի է եղել լրագրողական գործունեությամբ: