Արցախի Հանրապետության ՏԿԵ նախարարության պատվերով՝ Ասկերանի շրջանի Քռասնի համայնքում կառուցվում է 216 բնակարանից բաղկացած թաղամաս` տեղահանվածների համար։ Այս մասին հայտնում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Հողաշինական և հիմքերի կառուցման աշխատանքներն իրականացնում է «Կապավոր» ՍՊԸ-ն։ Աշխատանքները հաճախ տեղի են ունենում նաև գիշերվա ժամերին։ Նպատակն է հնարավորինս արագ ավարտել տեղահանվածների համար նախատեսված թաղամասի շինարարությունը։