Հունվարի 10-ին Վայոց ձորի մարզում կայացել է 2021 թվականի ձմեռային զորակոչի հերթական հավաքը: ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Վայոց ձորի մարզային ստորաբաժանման Եղեգնաձորի բաժանմունքից Հայոց բանակ են ճանապարհվել հերթական հավաքին մարզից զորակոչված երիտասարդները:
Ճանապարհման արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արմեն Նահապետյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Վայքի ռազմական ոստիկանության բաժնի պետ, գնդապետ Վիգեն Հովհաննիսյանը, մարզի Եղեգիս և Եղեգնաձոր համայնքների ղեկավարները, նորակոչիկների ծնողները, հարազատներն ու ընկերները:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը բարի ճանապարհ, անվտանգ ծառայություն և բարի վերադարձ է մաղթել վայոցձորցի նորակոչիկներին: Օրհնության կարգ է կատարել Վայոց ձորի թեմի Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Սեպուհ քահանա Հարությունյանը: