Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը կարիերան կշարունակի Լեհաստանում: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Նշվում է, որ Բիչախչյանը 3,5 տարվա պայմանագիր է ստորագրել լեհական Շեցին քաղաքի «Պոգոն» թիմի հետ:
Հիշեցնենք, որ Վահան Բիչախչյանը 2017 թվականից հանդես էր գալիս Սլովակիայի «Ժիլինայի» կազմում: