Նախորդ տարիների համեմատ Սևանա լճում սիգի պաշարը որոշ չափով ավելացել է: Ուսումնասիրությունն ամեն տարի իրականացնում է ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը: Այս տարի Սևանա լճում սիգի որսի արգելքի հետ կապված աննախադեպ միջոցառումներ են իրականացվել, և ակնկալվում է, որ դա ևս կտա իր դրական արդյունքը՝ ասում է՝ կենտրոնի տնօրենը:
Բարդուխ Գաբրիելյան (ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն) - Բարդուխ Գաբրիելյանի կարծիքով՝ պետք է վերանայվի ձկնորսության թույլտվության արտոնագրային համակարգը և երկարացվի որսաշրջանի արգելքի ժամականակահատվածը:
Բարդուխ Գաբրիելյան - Ի տարբերություն սիգի, խեցգետնի արդյունագործական պաշարները գրեթե սպառման եզրին են, ասում է Գաբրիելյանը: Դա ևս հիմնականում մարդկային գործոնի հետևանք է: Սևանում մինչև այժմ խեցգետնի աննախադեպ քանակի անօրինական որս է կատարվել:
Լավ աշխատանքի արդյունքում հնարավոր է վերականգնել խեցգետնի պաշարները, վստահեցնում է Գաբրիելյանը՝ բայց միայն խիստ վերահսկողության դեպքում: Քանի որ, օրինակ Սևանի իշխանի պաշարների վերականգնման նպատակով ամեն տարի լիճ է բաց թողնվում մի քանի տասնյակ հազար մանրաձուկ, սակայն կրկին մարդկային գործոնով պայմանավորված՝ ցանկալի արդյունք չի գրանցվում:
Բարդուխ Գաբրիելյան - Սևանի ձկնապաշարների նվազումն իր հերթին վատթարացնում է լճի էկոլոգիական վիճակը, բավարար ձկնապաշար չլինելու հետևանքով լճում շատանում են օրգանական նյութերը, որոնք բարենպաստ միջավայր են ստեղծում Սևանի ծաղկման համար:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան