Սուրիոյ ճգնաժամի սկիզբը միջազգային ընտանիքի անդամներու զգալի մասը, որոնց շարքին՝ արաբական աշխարհի շատ երկրներ, վերանայեցան իրենց յարաբերությունները Սուրիոյ Արաբական Հանրապետութեան հետ, իսկ որոշ ուժեր սկսան անգամ բացայայտ աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր և ահաբեկչական խմբաւորումներուն: Շուրջ 10 տարի շարունակուող սուրիական ճգնաժամին նկատուող կայունացման միտումներու ընդհանուր պատկերին վրայ նկատելի են նաև փոփոխություններ Սուրիոյ նկատմամբ դրացի և գործընկեր երկրներու մօտեցումներուն մէջ:
Ռիդա ալ Բաշա (լրագրող, փորձագետ) - Մի քանի օր առաջ Սիրիան ընտրուեց 2024-ի արաբական OAPEK-ի վեհաժողովի նախագահ: Դա, ցուցանիշ է, որ արաբական մի շարք երկրներ վերսկսում են յարաբերությունները Սուրիայի հետ:
Փորձագէտին կարծիքով կան երեք գործօններ, որոնց առկայությունը ձևով մը մեծ տիրություններուն կը պարտադրէ փոխել իրենց մօտեցումը Սուրիոյ նկատմամբ: Առաջինը Չինաստանի գործօնն է:
Ռիդա ալ Բաշա - Ամերիկան մտավախություն ունի, որ պատերազմը շարունակվելու դեպքում Չինաստանի՝ Սիրիա մտնելու հավանականությունը կարող է բարձրանալ: Հետևաբար հարկավոր է, որ որոշ արաբական երկրներ ջանան լուծման եզրեր որոնել Սիրիայի հետ, որպեսզի փակեն դեպի Սիրիա Չինաստանի ճանապարհը»:
Երկրորդ գործօնը, ըստ փորձագէտին, շրջանին մէջ Իրանի ներազդեցությունն է՝ պատերազմի տարիներուն Դամասկոսի տկարացումը բնականաբար բարձրացուցած էր անոր ազդեցությունը:
Ռիդա ալ Բաշա - Դամասկոսի խաղացած դերը՝ որպես միջնորդ Իրանի և արաբական երկրների միջև, պատերազմի տարիներին ամբողջովին վերացավ, ինչն առիթ տվեց Իրանին՝ տարածաշրջանում հանգիստ գործելու: Այդպես եղավ Եմենի, Իրաքի և Սիրիայի խնդիրներով Թեհրանի ունեցած դերակատարության դեպքում: Արաբական երկիրներն անդրադարձան ստեղծված այս իրավիճակին և աշխատեցին տարածաշրջանում Դամասկոսի ուժեղ դերակատարությունը վերադարձնել:
Իսկ երրորդ գործօնը այն է, որ Սուրիան նախապատերազմեան շրջանին կարևոր դերակատարություն կ՛ունենար թմրանիւթի առևտուրի կասեցման գործին մէջ:
Ռիդա ալ Բաշա - Սիրիայի տկարացումը պատճառ դարձավ, որ ան կորցնի Արևելքի, Արևմուտքի կամ Արաբական երկիրների միջև թմրանյութի առևտուրը կասեցնելու կարողությունը: Թմրանյութը սկսեց հսկայական քանակներով ներխուժել արաբական երկրներ: Այդ բոլորը մտահոգեց այդ երկրներին, որոնք անհրաժեշտ համարեցին վերականգնել Դամասկոսի հզորությունը՝ կանխարգելելու համար Թուրքիայից Սիրիա և այնտեղից արաբական երկրներ ներմուծվող թմրանյութը:
Սուրիոյ նկատմամբ վերաբերմունքի բարեփոխման ցուցանիշերը նկատելի էր արաբական կարգ մը երկիրներու բարձրաստիճան անձնաւորությունները յայտարարություններուն մէջ.
Ռիդա ալ Բաշա - Ալժիրի նախագահի հայտարարությունը պետք է հասկանալ այդ համատեքստում: Նա նշել էր, թե Ալժիրում կայանալիք Արաբական վեհաժողովն առանց Սիրիայի պետք է չգումարվի: Նաև Հորդանանի արտաքին գործերի նախարարի արտայայտությունը թե ինչո՞վ օգտվեցինք տասը տարի Սիրիայի դեմ պատերազմելուց, երբ որպես արդյունք ո՛չ միայն համակարգը չփոխվեց, այլ նաև տարածաշրջանում բարձրացավ Իրանի դերակատարությունը:
Փորձագէտը ընդգծեց, որ ԱՄԷ-ը ոչ միան Սուրիոյ հետ յարաբերությունները բարելաւելու քայլը առաւ, այլև ջանաց համոզել Թուրքիոյ, որպէսզի մեղմացնէ Սուրիոյ հանդէպ թշնամական ոճը և փորձէ լուծել Հալէպի հիւսիսային շրջաններու թղթածրարը: Իսկ ինչ կը վերաբերի ԱՄՆ-ի կողմէ Սուրիոյ պարտադրուած պատժամիջներուն, ապա փորձագէտի կարծիքով այս ճնշումը ևս յառաջիկայ օրերուն պիտի բռնէ մեղմացումի ճամբան, այնպէս ինչպէս տեղի ունեցաւ 80-ական թուականներուն:
Ռիդա ալ Բաշա - Բնականաբար, փոփոխությունները մեկ կոճակի սեղմումով տեղի չեն ունենա, մանավանդ, որ շուրջ տասը տարի աշխատանք ծավալվեց Սիրիայի իշխանության հեղինակությունը խեղաթյուրելու և այն Արևմուտքի հանրային կարծիքին ներկայացնելու՝ որպես ոճրագործ իշխանություն: ԱՄՆ Սիրիայի հանդեպ պատժամիջոցներ էր կիրառում ութսունական թվականներից մինչև երկու հազարականների սկիզբը: Այնպես ինչպես այդ պատիժները հետզհետե նվազեցին ժամանակի ընթացքում, նույնը պետք է տեղի ունենա նաև այսօր:
Փորձագէտը կ՛ենթադրէ որ մինչև երեք-չորս տարի Ամերիկայի պարտադրած պատժամիջոցները թէև անուանապէս գոյություն կրնան ունենալ սակայն անոնք բովանդակազուրկ դարձած պիտի ըլլան:
Սուրիոյ ապրած տասնամեայ ճգնաժամին, երբ բազմաթիւ երկիրներ հակառակորդի դիրք բռնեցին կամ այլևայլ միջոցներով նեցուկ կանգնեցան ահաբեկիչներուն՝ դիւրացնելով անոնց ներխուժումը երկիր, Հայաստանը շարունակեց պահպանել դիւանագիտական յարաբերությունը:
Բիբըրս Մուհամեդ (Հալեպի նահանգային խորհրդի անդամ) - Շատ լավ եմ հիշում, որ Հալեպի սաստիկ ռմբակոծությունների ծանր տարիներին քաղաքում գործում էր միայն մեկ հյուպատոսարան՝ այն Հայաստանի ներկայացուցչությունն էր: Հիշում եմ նաև այն մարդասիրական օգնությունները որ Հայաստանն ուղարկեց սիրիահայերին: Իսկապես շնորհակալ ենք Հայաստանին:
Իսկ երկրի թևակոխած քաղաքական ու յարաբերական նոր հանգրուանին առնչութեամբ նահանգային խորհուրդի անդամը յուսադրուած է:
Բիբըրս Մուհամեդ - Մենք հաղթական դուրս եկանք այս դաժան պատերազմից, Սիրիան քաղաքակրթությունների բնօրրան է, և այդ դիրքորոշման հիման վրա արաբական ու ոչ արաբական երկրների հետ նոր էջ պիտի բացի:
Երկրի քաղաքական յարաբերություններու բարեկարգման զուգահեռ կառավարությունը ծառայողական բնագաւառի բարելաւման խոստումներ կու տայ: