Մեկնարկել է ՀԱՊԿ երկրների ղեկավարների տեսակոնֆերանսը, որում քննարկվում է իրավիճակը Ղազախստանում: Տեսակոնֆերանսը գումարվել է Ղազախստանի նախագահի առաջարկությամբ և Հայաստանի նախագահությամբ:
Նիստը բացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և նրա առաջարկով կազմակերպության անդամ երկրների ղեկավարները մեկ րոպե լռությամբ հարգել են ղազախական բախումների ընթացքում զոհվածների հիշատակը:
Այսօր Ղազախստանում հայտարարված է սգո օր: ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի ղեկավարը հիշեցրել է, որ Ղազախստանում իրավիճակի սրմամբ պայմանավորված՝ նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը օգնության համար դիմել է ՀԱՊԿ-ին: Անհապաղ սկսված խորհրդակցությունների ընթացքում որոշվել է Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր: