Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվել է ապօրինի գույքի բռնագանձման առաջին հայցադիմումի քննությունը. հայցը ներկայացրել է դատախազությունը: Այս գործով պատասխանողներն են ԱԱԾ նախկին պաշտոնյա, գնդապետ Սերոբ Հարությունյանը, նրա կինն ու որդին:
Դատական նիստը մեկ ամսով հետաձգվել է՝ կողմերի՝ պատշաճ ծանուցված չլինելու պատճառով:
Դատախազությունը պահանջում է Սերոբ Հարությունյանից, նրա կնոջից ու որդուց հօգուտ պետության բռնագանձել Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը, ավտոկայանատեղիները, թանկարժեք ավտոմեքենաներն ու բաժնետոմսեր և այլ գույք։
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան