Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են։
Շիրակի, Կոտայքի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի և Արագածի (ձնաբուք) տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Վարդենյաց լեռնանցքում և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։