Հունվարի 12-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայանալիք գեղասահքի Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 123 մարզիկ: Նրանց թվում են նաև հայաստանցի մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը՝ տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:
Կայքը հիշեցնում է, որ մեր մարզիկները դեռևս 2021 թ. սեպտեմբերին Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում կայացած վարկանիշային մրցաշարում նվաճել են օլիմպիական ուղեգիր և նախապատրաստվում են Պեկինի մարզահանդեսին: