Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հունվարի 11-ին կմեկնի Ղազախստան՝ տեղում ուսումնասիրելու իրավիճակը։ Այդ մասին նա հայտարարել է երկուշաբթի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԽԽ) նիստում՝ գրում է ТАСС-ը։
Զասի խոսքով՝ Ղազախստանում իրականացված գործողությունը ցույց տվեց, որ ՀԱՊԿ-ի ստեղծած խաղաղապահ ներուժն աշխատում է և ի վիճակի է կատարել առաջադրված խնդիրները։
Նա ընդգծել է, որ սա ՀԱՊԿ-ի համար նման գործողություն իրականացնելու առաջին փորձն է։ «Իհարկե, մի փոքր ուշ մենք հանգիստ կվերլուծենք ամեն ինչ, կուսումնասիրենք անհրաժեշտ դասերն ու եզրակացությունները»,- նշել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։