Հունվարի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 126 նոր դեպք:
Կատարվել է 3433 թեստավորում, առողջացել է 99 մարդ, գրանցվել՝ մահվան 3 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345 981 դեպք, որոնցից 332 985-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3480 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8004 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1512 է:
Ընդհանուր կատարվել է 2 608 149 թեստավորում։