Հունվարի 9-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:19-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 19:19-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.14⁰ և արևելյան երկայնության 46.47⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտի՝ Կապան քաղաքից 9 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ, Քաջարան և Մեղրի քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։