ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է հունվարի 9-ի դրությամբ պատվաստումների դինամիկան Հայաստանում և հարևան երկրներում։
Ռուսաստան - 36,5%
Թուրքիա - 60,1%
Ադրբեջան - 45,3%
Իրան - 51,1%
Վրաստան - 26,3 %
Հայաստան - 24,9 %
«Հունվարի 3-9-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է շուրջ 34.262 պատվաստում, օրական միջին տեմպը՝ շուրջ 4895: Հաշվետու ժամանակահատվածում պատվաստվածների 23%-ը ստացել են 1-ին դեղաչափը, 75%-ը՝ 2-րդը: Պատվաստումների ընդհանուր թվի 69%-ն իրականացվել է վերջին 3 ամիսների ընթացքում, այդ թվում՝ 1-ին դեղաչափը՝ 63%, և 2-րդ դեղաչափը՝ 77%:
Պատվաստումների գործընթացի մեկնարկից՝ 13.04.2021 թ., առ այսօր արձանագրվել է COVID-19-ի 142.137 (հաստատված դեպքերի շուրջ 41%) դեպք և 4247 մահ (մահվան դեպքերի շուրջ 53%):
Դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է 20.10.2021 թ.՝ 2603, իսկ մահվան դեպքերինը՝ 12.11.2021 թ.՝ 70:
Հ․Գ․ Դեռ վտանգավոր վիճակագրություն ունենք մեր երկրում»,- գրել է Մուրադյանը: