Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՊՆ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, ՊՆ-ին զենք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի ու ևս 4 անձի վերաբերյալ գործը ուղարկվել է դատարան: Տեղեկությունը «Լուրեր»-ին հայտնել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Այս գործով նախաքննությունն ավարտվել էր տարեվերջին:
Երեք մեղադրյալները՝ Դավիթ Տոնոյանը, Դավիթ Գալստյանը և Ստեփան Գալստյանը, կալանավորված են:
Գործը ԱԱԾ-ում հարուցվել էր 2021-ի սեպտեմբերին. այն վերաբերում է Զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ և առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու դեպքերին:
Ըստ նախաքննական մարմնի՝ կատարվել է մոտ 4.7 միլիոն դոլարի չարաշահում:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան