Արմավիր խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային այցով եղել է Մայիսյան համայնքում, որտեղ համայնքի ղեկավարի կարգադրությամբ՝ Գրիշա Արշակյանը նշանակվել է Մայիսյան վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում:
Համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը կարևորել է Գրիշա Արշակյանի արդյունավետ աշխատանքը համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կարգավիճակում և հույս հայտնել, որ նոր պաշտոնում ևս աշխատանքը կլինի արդյունավետ և տեսանելի: