ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Առաքել Մարտիկյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Առաքել Մարտիկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ»,- ասված է նախագահի հրամանագրում:
Հիշեցնենք՝ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը թափուր էր 2021-ի դեկտեմբերից, երբ վարչապետի առաջարկությամբ պաշտոնանկ արվեց Ստեփան Գալստյանը:
Նա մի քանի ամիս է՝ կալանավորված է և անցնում է բանակին անորակ հրթիռներ մատակարարելու քրեական գործով: