Հունվարի 10-ին ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում Վանաձոր քաղաքի բնակիչ Վ. Պ.-ից (ծնված 1991թ.) հաղորդում է ստացվել, որ իր վարած «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանակետ-Երևան ավտոճանապարհին` Շուշիի մոտակայքում, ադրբեջանցիների կողմից ենթարկվել է սադրանքի։
Ինչպես հայտնում է Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանությունը, ադրբեջանցիները քարերով հարվածել են ավտոմեքենային, ինչի հետևանքով վնասվել է մեքենայի դիմային մասը։ Դեպքի կապակցությամբ ոստիկանությունում կատարվում են ստուգումներ։