Ժնևում ավարտվել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստան-Միացյալ Նահանգներ հանդիպումը: Այն տևել է մոտ ութ ժամ: Ռուսական պատվիրակության ղեկավար՝ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նշել է, որ Միացյալ Նահանգները լրջորեն է վերաբերվել անվտանգության երաշխիքների ռուսական առաջարկներին, իսկ հանդիպումն անցել է բարդ, սակայն պրոֆեսիոնալ մթնոլորտում: Նրա խոսքով՝ արդեն կան հիմքեր ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ պայմանավորվածությունների համար:
Նա նաև վստահեցրել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի վրա հարձակվելու որևէ մտադրություն չի ունեցել և այժմ էլ չունի: Ռյաբկովն ասել է. «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանին սադրելը և վախեցնելու փորձերն անընդունելի են, դրանք որևէ արդյունք չեն ունենա»:
Ամերիկյան պատվիրակության ղեկավար՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանն էլ ասել է, որ կողմերը վերսհաստատել են՝ միջուկային պատերազմի դեպքում հաղթողներ չեն լինելու: Նա նաև հույս է հայտնել, որ շուտով բանակցություններում առաջընթաց կարձանագրվի: «ԱՄՆ-ը ոչ ոքի թույլ չի տա փակել ՆԱՏՕ-ի դռները որևէ երկրի առջև»,- ավելացրել է Շերմանը:
ՌԴ պատվիրակությունն արդեն լքել է Ժնևում ԱՄՆ առաքելության նստավայրը: