«Սկատ» ավիաընկերությունը վերականգնում է Երևան-Ակտաու և Ակտաու-Երևան թռիչքները: Այս մասին հայտնում է Ղազախստանում ՀՀ դեսպանատունը:
«Տեղեկացնում ենք, որ ղազախական «Սկատ» ավիաընկերությունը վերականգնում է Երևան-Ակտաու և Ակտաու-Երևան թռիչքները։ Հունվարի 10-ին՝ ժ․ 18։00-18։20-ը, կիրականացվի Ակտաու-Երևան DV845 թռիչքը»,- նշված է հաղորդագրության մեջ։