Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պետությունների ղեկավարների առցանց հանդիպմանը՝ նվիրված Ղազախստանում տիրող իրավիճակին։ Այս մասին հայտնում է 24.kg-ը։
Հունվարի 10-ին Ժապարովը կարճատև արձակուրդ է վերցրել։ Փոխարենը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին մասնակցում է Ղրղզստանի վարչապետ Ակըլբեկ Ժապարովը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Հայաստանի ղեկավարները նիստին կմասնակցեն տեսակապի միջոցով։