Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները հաստատում են ահաբեկչության դեմ համատեղ պայքարի ուժեղացման անհրաժեշտությունը։ Այդ մասին հայտարարել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների արտահերթ առցանց գագաթնաժողովի ժամանակ՝ նվիրված Ղազախստանի իրավիճակին՝ գրում է ТАСС-ը։
Ռահմոնը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի շրջանակներում բազմիցս խոսել է անդամ երկրներում միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության և կրոնական արմատականության «քնած» բջիջների առկայության մասին։
Ղրղզստանի վարչապետ Ժապարովն էլ զգուշացրել է ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքներ Ղազախստանի անկարգությունների մասնակից ահաբեկիչների հնարավոր տեղաշարժի մասին:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս է հայտնել, որ Ղազախստանի նախագահը կպարզի իր երկրում տեղի ունեցած իրադարձությունների իրական պատճառները։ Լուկաշենկոն զգուշացրել է, որ եթե դասեր չքաղեն Ղազախստանի իրադարձություններից, դրանք կարող են կրկնվել այլ վայրերում, առաջին հերթին՝ Ուզբեկստանում։