Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը ևս մեկ նոտա է հղել Ղազախստանին՝ կապված այդ հանրապետությունում Ղրղզստանի քաղաքացիների ձերբակալության հետ։ Այդ մասին հայտնել հայտնում է ТАСС-ը:
Երկուշաբթի Բիշքեկը հայտարարեց, որ Ղազախստանում ձերբակալվել է Ղրղզստանի հինգ քաղաքացի՝ ջարդերին առնչություն ունենալու կասկածանքով։
Մամուլի ծառայությունը հաստատել է նաև Ղազախստանում ղրղզ երաժիշտ Վիքրամ Ռուզախունովի կալանքից ազատվելու փաստը: Նրան ձերբակալել էին Ալմաթիում տեղի ունեցած անկարգությունների հետ կապ ունենալու կասկածանքով։ Երաժշտի կալանավորումը դժգոհություն է առաջացրել Ղրղզստանի բնակիչների շրջանում, որոնք ցույց են կազմակերպել Բիշքեկում Ղազախստանի դեսպանատան մոտ։ Ղրղզստանի ԱԳՆ-ն հարևան հանրապետությանը նոտա է հղել նաև Ռուզախունովի կալանավորման կապակցությամբ։