Flyone Armenia և Pegasus ավիաընկերությունները Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու թույլտվություն են ստացել Քաղավիացիայի կոմիտեից:
Այս մասին 1lurer.am-ին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիան թույլատրել է Flyone Armenia ընկերությանը չվերթեր իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով:
Թուրքական Pegasus ընկերությունը դիմել էր Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեին՝ Երևան-Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով։