ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ 2021 թ․ հունվար-նոյեմբերին 2020 թ․ հունվար-նոյեմբերի համեմատությամբ՝
-
Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 2.7%-ով.
-
Հանքագործական արդյունաբերության ծավալը նվազել է 0.4%-ով.
-
Մշակող արդյունաբերության ծավալն աճել է 2.6%-ով։
Մշակող արդյունաբերության ծավալում առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող ենթաճյուղերից աճել է․
-
Սննդամթերքի արտադրություն՝ 2.8%.
-
Խմիչքների արտադրություն՝ 25.5%.
-
Ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակներ՝ 20.9%.
-
Հագուստի արտադրություն՝ 24.4%.
-
Դեղագործական արտադրատեսակներ՝ 3.9%.
-
Կաշի, կաշվե արտադրատեսակներ՝ 42.6%.
-
Այլ ոչ մետաղական արտադրատեսակներ 23.4%.
-
Կահույքի արտադրություն՝ 22.9%։
Կրճատվել է.
-
Ծխախոտային արտադրատեսակների արտադրություն՝ 14.3%.
-
Հիմնական մետաղների արտադրություն՝ 13.5%.
-
Պատրաստի մետաղական արտադրատեսակների արտադրություն՝ 40.7%.
-
Քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունը՝ 24.9%։
2021 թ․ հունվար-նոյեմբերին 2020 թ․ հունվար-նոյեմբերի համեմատ՝
-
ծառայությունների ծավալն աճել է 7.3%-ով.
-
կացության և հանրային սննդի կազմակերպում տեսակի աճը կազմել է 61.1%.
-
ֆինանսական և ապահովագրական գործունեությունը՝ 2.3%.
-
տեղեկատվություն և կապը՝ 12.7%.
-
տրանսպորտինը՝ 28.1%-ով.
-
անշարժ գույքի հետ կապված գործունեությունը՝ 24.6%-ով.
-
մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 21.6%-ով։
Ծառայությունների ծավալում առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող տեսակներից «մշակույթ, զվարճություններ և հանգիստ» տեսակի ծավալը նվազել է 33.6 %-ով։
2021 թ. հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճ է արձանագրվել հետևյալ ոլորտներում՝
-
էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ +8%.
-
ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ +6.9%։