Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բարձունքին բացվել է իրենց կյանքը զոհաբերած բերդավանցի հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիրը, օծվել է խաչքարը։ Այդ մասին ասված է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի Ֆեյսբուքի էջում։
«Այն կառուցվել է «Բերդավան» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ բերդավանցիների և ընկերների աջակցությամբ։
Կամիր ժապավենը կտրեցին, խաչքարի՝ ջրով և գինով լվացումն արեցին մեր նահատակների ընտանիքների անդամները։
Մեր նահատակ զավակների, եղբայրների ու հայրերի սխրանքին ու հաղթանակի տեսիլքին հավատարիմ ապրենք, որպեսզի կարողանանք վերականգնել մեր արժանապատվությունը և նզովված չգնալ այս աշխարհից»,- նշված է գրառման մեջ։