Ճի՞շտ էր արդյոք մոտ 29 հազար քառակուսի կիլոմետր, հիմնականում մոնոէթնիկ երկրում ունենալ 900-ից ավելի համայնք: Արդյոք կառավարումն արդյունավե՞տ էր: 7 տարի առաջ որոշվեց, որ արդյունավետ ու ճիշտ չէր, ու մեկնարկեց համայնքների խոշորացման գործընթացը: Չհաշված մի քանի տեղ համայնքի ղեկավար ընտրելու դժվարություններն ու նոր ընտրությունների հավանականությունը՝ մեծ հաշվով, ՀՀ-ում համայնքների խոշորացման գործընթացն ավարտված է:
Հիմա երկրում 79 համայնք կա: Չի կարելի ասել, որ խոշորացման գործընթացը բոլորի սրտով էր: Մինչև ընտրությունները մի քանի համայնքում ցույցեր եղան, բնակիչները փորձում էին ապացուցել, որ իրենց համար անհարմարություններ կստեղծվեն, իսկ մի քանի համայնք ընդհանրապես չմասնակցեց ընտրություններին: Բայց Կառավարությունից պնդում են՝ արդեն խոշորացվածների փորձը փաստում է՝ փոփոխությունը խթանում է համայնքների զարգացումը:
Հեղինակ՝ Անի Օհանյան