Հունվարի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 142 նոր դեպք: Կատարվել է 4875 թեստավորում: Առողջացել է 133 քաղաքացի, գրանցվել՝ 2 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345855 դեպք, որոնցից 332886 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3456 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8001 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1512 է:
Ընդհանուր կատարվել է 2604716 թեստավորում: