ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, գիշերային հերթապահության ստուգման նպատակով, այցելել է «Զվարթնոց» օդանավակայանի բժշկասանիտարական հսկիչ կետ (ՍԲՀԿ)։
Տեսչական մարմնի ղեկավարին զեկուցել են կազմակերպչական հարցերի մասին։ Հ․ Ավագյանը հետևել է անվտանգության նորմերի հսկողական աշխատանքներին, տվել հանձնարարականներ։